Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ինչ անել Մոսկվայի հայտարարության հետ

Ինչ անել Մոսկվայի հայտարարության հետ
30.10.2018 | 21:52

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի` Երևանում հնչեցրած հայտարարությունները, բնականաբար չէին կարող անտարբեր թողնել Մոսկվային։ ՌԴ ԱԳՆ-ի հայատարարությունը չուշացավ։ ՌԴ-ն դատապարտում է ԱՄՆ-ի միջամտությունը Հայաստանի ներքին գործերին։ Չի մոռացվում նաև զենքի վաճառքի մասին Բոլթոնի հայտարարությունը, երբ վերջինս կոչ է անում Ռուսաստանի փոխարեն ԱՄՆ-ից ձեռք բերեն։


ՈՒշագրավն այն է, որ Հայաստանի ներքին գործերին խառնվելու մասին հայտարարում է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանը։ Մի կողմ թողնենք Հայաստանի ղեկավարության լղոզված արձագանքը, թե Բոլթոնի հայտարարություններն ամենևին էլ Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ չէր, հիմա մեծ գլխացավանքի առաջ է կանգնել Հայաստանի նոր իշխանությունը։ Ի՞նչ են անելու Հայաստանի ղեկավարները Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության հետ։ Հայատարարել, թե Ռուսաստանը սխա՞լ է հասկացել, նշանակում է ընդունել, որ Բոլթոնի հայտարարությունները ճիշտ են ու պետք է համարել նաև պաշտոնական Երևանի տեսակետ։ Ընդունե՞ն, որ ՌԴ ԱԳՆ իրավացի է, ուրեմն ինչու՞ պետք է ՌԴ-ն հայտարարի այդ մասին, երբ Հայաստանը նոր իշխանություն ունի, որն իրեն անկախ ու ինքնիշխան է համարում։ Ինչպես ժողովուրդն է ասում․ «Քիչ անալի էր, խանձրահամն էլ վրան տվեց»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2014

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ